00:00:00

Այսօր այս «պարոնն» արդեն «պերճախոսել» է Վենետիկի հանձնաժողովի հասցեին. Գևորգ Պետրոսյան

00:16, 12 փետրվար 2020

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գործալիքը՝ անպատիժ... ՀՀ Ախատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ աշխատողը կարող է գործալքության պատճառով ազատվել աշխատանքից, եթե նա ընդամենը մեկ աշխատանքային օր (հերթափոխ) առանց հարգելի պատճառի չի ներկայանում աշխատանքի, ասել է թե՝ չի կատարում իր պարտականությունները: Բա հիմա, եթե էս երկրում արդարություն և հավասարություն կա, բա ինչու՞ է իր պաշտոնը շարունակում վայելել ՍԴ ինքնահռչակ նախագահ, ընտրվելու օրվանից մատը մատին չտված անդամ Վահե Գրիգորյանը: Այսօր այս «պարոնն» արդեն «պերճախոսել» է Վենետիկի հանձնաժողովի հասցեին... Փաստորեն, այս անձնավորությունը պետական բյուջեից ահռելի աշխատավարձ ու խրախուսումներ է ստանում ընդամենը ֆեյսբուքում ծավալվելու համար...
Էլի խտրականություն, էլի երկակի ստանդարտներ: Աշխատող մարդկանց դուրս են մղում, տեղը բերում են անբան ու ամուլ վիպասաններին: Սա է՞ նոր Հայաստանի հմայքը...»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր