00:00:00

Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել ԱՊՀ երկրների դեսպանների հետ

01:22, 12 փետրվար 2020 Աշխարհ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՊՀ մասնակից պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների հետ հանդիպմանը քննարկել է միավորման երկրների միջև փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: «Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2019 թվականին առևտրատնտեսական և հումանիտար, ավտանգության ապահովման ոլորտներում իրականացված աշխատանքի արդյունքները, արծարծվել են միջազգային ասպարեզում ԱՊՀ երկրների դիրքերի ամրապնդմանը վերաբերող հարցեր: Հստակեցվել են հետագա քայլերը՝ բազմակողմ փոխգործակցության ուղղությամբ»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Բացի այդ, հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր