00:00:00

Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել 2016-ին լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման գործում. ՌԴ ԱԳՆ

18:52, 11 փետրվար 2020 Աշխարհ

Ռուսաստանը միշտ ակտիվ միջնորդական դիրքորոշում է ունեցել: Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցելը մեր արտաքին քաղաքականության անվերապահ առաջնահերթություններից է: Այս մասին «ՐԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Ղարաբաղյան հարցը շարունակում է մնալ Ռուսաստանի նախագահի, արտաքին գործերի նախարարի ուշադրության կենտրոնում: Այս հանգամանքը հատուկ կարևորություն է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, պայմանավորում է դրա արդյունքների նկատմամբ մեծ ուշադրությունը: Ռուսաստանի անմիջական աջակցությամբ ստորագրված փաստաթղթերի թվում է 1994 թվականը Հրադադարի մասին համաձայնագիրը, որը մինչեւ այժմ հիմք է հանդիսանում հրադադարի համար: Մեր երկրի միջնորդական ջանքերի ճանապարհին կարևոր փուլ էր Մոսկվայի հռչակագրի ընդունումը 2008 թվականին, որում խոսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման մասին: Սա առաջին եւ առայժմ միակ փաստաթուղթն է ԼՂՀ կարգավորման վերաբերյալ, որի տակ Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների ստորագրությունն է: Ինչպես գիտեք, Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել 2016-ին լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման հարցում` Ադրբեջանի եւ Հայաստանի գլխավոր շտաբերի պետերին հրավիրելով Մոսկվա: Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները կքննարկեմ ղարաբաղյան հակամարտությունը Մենք իրականացնում ենք մեր միջնորդական առաքելությունը ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ սերտ կապի մեջ: Անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում Սերգեյ Լավրովը կազմակերպել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որին ներկա էին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հանդիպմանը` որպես անցյալ տարի Վիեննայում Իլհամ Ալիեւի և Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները զարգացում, կոնկրետ առաջարկություններ են մշակվել, որոնք ուղղված են կարգավորման էության վերաբերյալ բանակցային գործընթացի վերսկսմանը նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Դրանց թվում են հակամարտության գոտում իրավիճակի հետագա կայունացման, կողմերի տարածքում պահվող անձանց ճակատագիրը հեշտացնելուն ուղղված քայլերը: Համաձայնություն է ձեռք բերվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխայցելությունների վերաբերյալ, քննարկվել են կարգավորման որոշ կարևորագույն խնդիրներ: Այս առաջարկներից շատերը կյանքի են կոչվել: Իրավիճակը սահմանին եւ շփման գծում շարունակում է մնալ համեմատաբար հանգիստ: Երևանի եւ Բաքվի միջեւ գործում է կապի գիծը: Իրականացվել են լրագրողների փոխայցելություններ: Ձերբակալված Զավեն Կարապետյանը եւ Իլվին Իբրահիմովը վերադարձվել են: Աշխատանքը շարունակվում է նաու մյուս բանտարկյալների վերադարձի ուղղությամբ: Դրան միացլ է ԿԽՄԿ-ն: Մենք կարծում ենք, որ այս ամենը վկայում է այն մասին, որ կողմերը մտադրություն ունեն կոնկրետ քայլեր ձեռնարկել բնակչությանը խաղաղությանը նապապատրաստելու ուղղությամբ: Սա է, մասնավորապես, քննարկվել Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջերս կայացած հանդիպման ժամանակ: Կողմերը հայտարարում են փոխզիջումային լուծումների որոնումը շարունակելսւ իրենց պատրաստակամության մասին: Մենք աջակցում ենք այս տրամադրվածությանը: Աշխատանքը շարունակելու համար հիմք կա: Կարեւորը քաղաքական կամք ցուցադրելն է»,- հայտարարել է փոխնախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր