00:00:00

Աստրախանում տանը բռնկված հրդեհի հետևանքով 81-ամյա հայուհի է մահացել

21:59, 29 հունվար 2020 Պատահարներ

Ռուսաստանի Աստրախան քաղաքում իր սեփական տանն օրեր առաջ բռնկված հրդեհի հետևանքով 81-ամյա հայ կին է մահացել: Ինչպես հաղորդում է province.ru-ն, կատարվածի առնչությամբ ստուգումներ են իրականացվում: Հրդեհի պատճառները դեռևս պարզվում են: Քննիչի խոսքով՝ հրդեհի բռնկման պահին կինն արդեն քնած է եղել և, հավանաբար, արթնացել է ծխի հոտից: «Օգնություն կանչել չի հասցրել: Տարեց կինը վատ էր քայլում և գրեթե չէր տեսնում: Նա մահացել է ածխաթթու գազով թունավորումից: Նրա այրված մարմինը հայտնաբերել են մահճակալի մոտ՝ գետնին ընկած»,- ասել է քննիչը: Տեղի լրատվամիջոցի հետ զրույցում կնոջ հարևանը, որի անունն Արտավազդ է, պատմել է, որ վերջինս միայնակ էր ապրում: Կինը տարիներ առաջ էր Հայաստանից Ռուսաստան մեկնել միակ որդու հետ միասին, որն այժմ կենդանի չէ։ Արտավազդ անունով հարևանը նշել է, որ իրենք ընկերներ էին և ինքը հաճախակի էր այցելում հարևանուհուն, երբ վերջինս սկսել էր վատ տեսնել: Նշվում է, որ հունվարի 24-ին նա է հուղարկավորել հարևանուհուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր