00:00:00

Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանը վայր է դրել մանդատը

15:53, 27 հունվար 2020

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր կդնի ավագանու անդամի մանդատը: Այս մասին որոշվել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության այսօրվա հրատապ նիստում:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Էյրամջյանը նիստից հետո լրագրողներին ասաց, որ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր է դրել: Նիստն ընթացել է շուրջ երեք ժամ, Սուրեն Էյրանջյանն ասաց, որ ավագանու անդամներին են նրան հորդորել վայր դնել մանդատը: Հիշեցնենք, որ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր Ֆեյսբուքի էջի հղումը և գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: «Մենք վերահաստատեցինք, որ մեր արժեհամակարգին դա հարիր չէ, դա մեր որդեգրած սկզբունքներին դեմ է: Եվ հավատարիմ մնալով այդ սկզբունքներին՝ հորդորեցինք պարոն Հարթենյանին, որպեսզի հրաժարվի մանդատից»,- ասաց Սուրեն Էյրանջյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր