00:00:00

Արմեն Սարգսյանը 5 անձի ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհել

15:44, 27 հունվար 2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով սպորտի ոլորտում մի շարք անձանց շնորհվել է ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում: Հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում շնորհել՝ Արմեն Սամվելի Մկրտչյանին Գյումրու քաղաքապետարանի Յ. Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ Գառնիկ Ռուբենի Ալեքսանյանին Արարատ քաղաքի մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ Կարեն Լավուրիկի Կարապետյանին Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ-մանկավարժ Արշակ Գյորգիի Հայրապետյանին Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ-մանկավարժ Կարեն Ռաֆիկի Բաղդասարյանին Երեւան քաղաքի Ա. Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր