00:00:00

ՔՊ-ականները՝ կուսակցի պահվածքի մասին

00:53, 27 հունվար 2020

ՔՊ Վերահսկող հանձնաժողովի անդամ Կար Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի հայրենակիցներ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության անդամ, «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի Վերահսկող հանձնաժողովում: «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան էջի story բաժնում արվածի վերաբերյալ գրառում է արել նաեւ ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանդյանը։ Երբ ասում ենք` ատելության խոսքը տեղ չունի մեզանում, դա հավասարապես և անգամ առաջին հերթին վերաբերում է ՔՊ անդամներին: Վստահ եմ` կուսակցության ղեկավար մարմինը տեղի ունեցածին կտա անհրաժեշտ գնահատական: Ընտանիքի անդամների թիրախավորումը, ատելության խոսքն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր