00:00:00

«Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան». Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

23:27, 26 հունվար 2020

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն է հրապարակել և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: ArmDaily.am-ը Հենրիկ Հարթենյանից փորձեց ճշտել, թե ինչ նպատակ էր հետապնդում վերջինիս story-ն: Մեր ճշտող հարցին, թե ինչ ի նկատի ուներ «ժողովուրդ ջան ձեզ տեսնեմ» արտահայտությունն ասելով, ավագանու անդամը պատասխանեց. «Թովմասյանի աղջկան ուղղակի էի ներկայացրել ժողովրդին, տեսնելու, թե ինչքանով է հետաքրքրում ժողովրդին: Հանրային հետաքրքրություն կա իրենց ընտանիքի նկատմամբ, ես էլ ներկայացրեցի որոշ չափով»: Նյութի աղբյուրը՝ armdaily.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր