00:00:00

Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից․ խոսնակ

15:36, 26 հունվար 2020

Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցներով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից եվ նման միջոցներով ընդունված իրավաչափ որոշումները փոխելու պատրանքներից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով երեկ որակավորման դասընթացից դուրս մնացած սպաների բողոքի ակցիային Վազգեն Սարգսյանի  անվան ռազմական համալսարանի մոտ: «Բարձրացված հարցը քննարկվում է համակողմանիորեն՝ իրավունքների խախտման կամ խտրական վերաբերմունքի որեվիցե դրսեորոււմ բացառելու նպատակով։ Միաժամանակ սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցներով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից եվ նման միջոցներով ընդունված իրավաչափ որոշումները փոխելու պատրանքներից։ Նման մոտեցում ցուցաբերող զինծառայողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- գրել  է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր