SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 24-ին, Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ձերբակալվել է 65-ամյա Հրաչ Եթարյանը, ով նույն օրը ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված КамАЗ մակնիշի 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով, Շիրակի փողոցում՝ թիվ 52 դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել 10-ամյա Էլեն Մ.-ին: Երեխան իր մոտ հետ հետիոտնի համար նախատեսված վայրով փորձում էր անցնել փողոցը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, այսօր՝ հունվարի 25-ին, Գ. Թադևոսյանի որոշմամբ ձերբակալված ՀՀ ՊՆ ծառայողը մեկ այլ որոշմամբ ստորագրությամբ ազատ է արձակվել: Դեպքի վայրում մի քանի անձինք փորձում էին ոստիկաններին և քննիչներին մոլորեցնել, թե իբրև կարմիր գույնի Opeլ մակնիշի ավտոմեքենա է վրաերթի ենթարկել, որից հետո հետիոտներր КамАЗ-ի տակ են ընկել: Դեպքի վայրում մի քանի ՊՆ ծառայողներ էլ ասում էին, որ սա Պաշտպանության նախարարության հետ է կապված, այն չպետք է նկարահանվի և լուսաբանվի, և թույլատվություն ստանալու համար պետք է կապ հաստատել Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ արծրուն հովհաննիսյանի հետ:
«Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի աթոռին բազմած Արծրունիկ Հ.-ն բազմիցս խոչընդոտել է լրագրողների աշխատանքը, հրաժարվել պատասխանել լրագրողների հեռախոսազանգերին, հետևաբար կարիք չկար իմ թանկագին ժամանակը վատնել ինչ-որ «Ճ» կարգի չինովնիկից թույլատվություն ստանալու՝ նկարահանումներ կատարելու և այն լուսաբանելու համար:
Առաջիկայում SHAMSHYAN.com-ը ներկայացնելու է մի ամբողջ շարք, թե Հանրապետությունում վերջին տարիներին որքան են ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, տեղի ունեցել, որոնց մեջ մեծ թիվ են կազմել ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները: Եվ այդ բոլոր դեպքերում ՊՆ մամուլի խոսնակի աթոռին բազմած Արծրունիկ Հ.-ն երբևէ չի արձագանքել անգամ ողբերգական ավտովթարների ու վրաերթերի ժամանակ:
Շատ դեպքերում էլ իր կարճ խելքով փորձել է նման դեպքերի վերաբերյալ ոչինչ չասող ու խուսափողական պատասխաններ տալ»: