00:00:00

Թուրքիայում զոհերի թիվը հասել է 22-ի, կտարհանվի աղետից տուժած թուրքական բանտը

23:41, 25 հունվար 2020 Պատահարներ

Թուրքիայի Ադիյամա նահանգում գտնվող բանտն ամենայն հավանականությամբ կտարհանվի, քանի որ տուժել է երեկվա երկրաշարժից: Այս մասին, ըստ «Անադոլու» գործակալության, ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Վերջինիս տեղեկացմամբ այս պահին արդեն փլատակներից 39 մարդ է փրկվել: Զոհերի թիվը հասել է 22-ի: Ըստ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոչայի, հիվանդանոցներում բուժում է ստանում 128 վիրավոր, նրանցից 34-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Թուրքիայի Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրատ Կուրումը խորհուրդ է տվել տեղացիներին չմտնել վնասված տներ, քանի որ տարածաշրջանում հետցնցումները շարունակվում են: Երկրաշարժ վնասի չափը գնահատելու համար ստեղծվել է  368 հոգուց կազմված աշխատանքային թիմ: Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 24-ին, ժամը 20:55-ին 6.8 մագնիտուդով եւ օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ էր գրանցվել Թուրքիայի Էլազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Երկրաշարժը էպիկենտրոնին հարևան նահանգներից բացի, զգացվել է նաեւ Սիրիայում եւ Վրաստանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր