00:00:00

Սարալանջում գազի արտահոսք է տեղի ունեցել հրդեհի բռնկմամբ

23:28, 25 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 25-ին, ժամը 12:39-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սարալանջ գյուղում՝ տներից մեկի մոտակայքում, այրվում է գազի բալոնից արտահոսած գազը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սարալանջ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում գազի բալոնից (20 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:55-ին, մարվել՝ 13:00-ին: Այրվել է պահեստավորած անասնակեր (1 հակ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր