00:00:00

Հրդեհ Բալահովիտ գյուղում. տուժածներ չկան

22:21, 25 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 25-ին, ժամը 17:57-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում այրվում է տուն: Այս մասին  հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 2-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակի տանիքում այրվում են կուտակած ավտոպահեստամասեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:32-ին, մարվել՝ 18:58-ին: Այրվել են կուտակած ավտոպահեստամասեր (մոտ 1 խմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 5 քմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր