00:00:00

Ամարասի Արթուրը եղել է իմ հրամանատարը, իսկ հարսանիքիս դարձել է քավոր․ Երեւանի քաղաքապետ

21:26, 25 հունվար 2020

Ղարաբաղյան պատերազմի մասնակից Արթուր Ալեքսանյանը (առավել հայտնի է որպես Ամարասի Արթուր-խմբ․) բանակում իմ ծառայության տարիներին եղել է այն զորամասի հրամանատարը, որտեղ ես ծառայել եմ, այնուհետեւ նա իմ հարսանիքի քավորն է դարձել։ Այս մասին հունվարի 25-ին Արթուր Ալեքսանյանի « Կյանքի իրավունք․ Ղարաբաղ» գրքի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նրա խոսքերով՝ ժամկետային ծառայության տարիներին Մարությանն ինքը եւ նրա ծառայակիցները միշտ անսահման սեր եւ հոգատարություն են զգացել, որը ցուցաբերել է Ալեքսանյանը զինվորների հանդեպ։ «Պատվով եմ կրում Արթուր Ալեքսանյանի զինվորի կոչումը։ Հենց այսպիսի անձնավորություններով պետք է հպարտանա երիտասարդ սերունդը եւ պետք է հավասարվի նրանց»,- ասաց Մարությանը։ Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Երեւանում տեղի է ունեցել Ղարաբաղի պատերազմի մասնակից, «Մահապարտներ» կամավորական ստորաբաժանման հրամանատար Արթուր Ալեքսանյանի «Կյանքի իրավունք․ Ղարաբաղ» գրքի շնորհանդեսը։ Գրքում ներկայացված են Ալեքսանյանի հուշերը, պատերազմական իրադարձությունների մանրամասները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր