00:00:00

Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական. Ա. Հովհաննիսյանը ՊՆ նոր տարբերանշանի մասին

14:41, 25 հունվար 2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ տարբերանշանի նոր տարբերակին, որը քննարկման առարկա է դարձել սոցիալական ցանցերում: Նա գրել է, որ նախագիծ է, դեռ պաշտոնական և վերջնական չէ: «Երեկ շատ քննարկվեց այս թեման։ Ես գիտեմ, որ բոլորս միաժամանակ մասնագետ ենք տիեզերքից մինչև բալետ ու ֆուտբոլ։ Բայց խնդրում եմ մինչև վերջ կարդալ։ Սա ՀՀ ԶՈւ-երի զինանշանը չէ, այլ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակ։ Եթե մի կողմ թողնենք մեր անձնական կարծիքները, ապա այստեղ կարևոր է մի քանի հանգամանք։ 1. Սա նախագիծ է, պաշտոնական չէ, վերջնական չէ։ 2. Ոչ այս նկարում, ոչ երեկվա շրջանառված նկարում գծերի համաչափությունը կարող է պահպանված չլինել, քանի որ այն վեկտորային ֆայլը չէ։ 3. Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական։ Կարող է դառնալ»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր