00:00:00

«Իմ «կոստյումը» գիտե՞ք ինչով է տարբերվում Սերժ Սարգսյանի «կոստյումից»՝ նրանով, որ իմ գրպաններում միլիոններ չկան. Փաշինյան

14:25, 25 հունվար 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով հարցին, որ իրեն դեռ մեղադրում են Սերժ Սարգսյանի համար կարված «կոստյումը» հագնելու մեջ, մանրամասնեց՝ ինչով է իր «կոստյումը» տարբերվում Սերժ Սարգսյանի կոստյումից: «Իմ «կոստյումը» գիտե՞ք ինչով է տարբերվում Սերժ Սարգսյանի «կոստյումից»՝ նրանով, որ իմ գրպաններում միլիոններ չկան, որոնք ես կարող եմ օգատգործել ընտրակեղծարարների համար, պաշտոններ առնել-ծախելու, մարդկանց վախեցնելու: Իմ գրպաններում 20-25 լրատվամիջոց չկա», - ասաց Փաշինյանը: Նա նաև ընդգծեց՝ այսօր ապրում է տան մեջ, որտեղ ժամանակին Սերժ Սարգսյանն էր ապրում: Դիտարկմանը, թե այնտեղ տեղափոխվելուց հետո, որոշեց վերանորոգել այն, Փաշինյանն արձագանքեց. «Վերանորոգեցի և սևը դարձրեցի սպիտակ: Նույնն էլ տեղի է ունենում պետական համակարգի հետ: Մի անգամ ասել եմ, որ սուպերվարչապետություն ժողովրդավարական կառավարման պայմաններում չի կարող լինել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր