00:00:00

Մեկը գալիս ասում է՝ ես ամեն ինչ գիտեմ, և վերջում հայտնվում է հիմար վիճակում. Նիկոլ Փաշինյանի պատասխանը Արթուր Վանեցյանի մասին հարցին

14:11, 25 հունվար 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից այսօր լրագրողները հետաքրքրվել են՝ պետական հեղաշրջման փորձի հետ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կապն ունեցե՞լ է: Հարցին, որ Վանեցյանը սպառնում է խոսել, արդյոք՝ վարչապետը մտավախություն չունի՞:
«Ես նմա՞ն եմ մի մարդու, որն ունի այդօրինակ մտավախություններ: Ոմանք այնպիսի հայտարարություններ են անում, որ ես Կարգին հաղորդումն եմ հիշում: Մեկը գալիս ասում է՝ ես ամեն ինչ գիտեմ: Հետո ասում է՝ ես ամեն, ամեն, ամեն ինչ գիտեմ, և վերջում հայտնվում է հիմար վիճակում: Հիմա բոլոր նրանք, ովքեր ասում են՝ ես ամեն ինչ գիտեմ, իրենք հերթական սկետչի հերոսներ են, պա՞րզ է: Այդ սկետչը յութուբով փնտրեք, հարցերի պատասխանները այդտեղ կգտնեք»,- ասաց վարչապետը: Ըստ Փաշինյանի՝ ճիշտ չէ օգտագործել հեղաշրջում բառը, ավելի ճիշտ է օգտագործել ռևանշ բառը: Ռևանշի փորձեր են եղել երկրում, և այդ ռևանշի ողնաշարձը ջարդված է: «Եղել է հիբրիդային հեղաշրջման երազանք, նախապատրաստում, երազախաբություն, ինչ ուզում եք ասել՝ բայց պետական եհղաշրջման փորձ ՀՀ-ում չի եղել ու չի լինելու»,- ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր