00:00:00

Նիկոլ Փաշինյանը բացառել է վերադարձը կիսանախագահական համակարգին

14:04, 25 հունվար 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառել է վերադարձը կառավարման կիսանախագահական համակարգին: Այս մասին նա խոսել է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տված հարցի մասին: Փաշինյանի խոսքով, կիսանախագահական համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է և այս տարբերակը Հայաստանի համար պետք է բացառել: Փաշինյանի խոսքով, կիսանախագահական համակարգն է եղել կառավարման համակարգի ձախողման հիմնական պատճառը: «Կամ պետք է լինի ամբողջական նախագահական կամ ամբողջական խորհրդարանական համակարգ: Իմ կարծիքով, կառավարման համակարգ չպետք է փոխենք առնվազն այնքան ժամանակ մինչև չենք համոզվել, այս կառավարման համակարգը մեզ համար խնդիր է»: Վարչապետի խոսքով, սահմանդրական փոփոխությունների նպատակն է դատական համակարգի համապատասխանեցումը այսօրվա իրողություններին՝ ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր