00:00:00

«Արձագանքում են, ասում են՝ «արա, դե էսի թատրոն ա էլի»

13:33, 25 հունվար 2020

Կապանում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ քննիչի սենյակից լուսանկարը հրապարակելուն։ «Արձագանքում են, ասում են՝ «արա, դե էսի թատրոն ա էլի», մի հատ կարա՞ք բացատրեք ինչն ա  թատրոն, վկային կանչել են, վկան գնացել ա քննիչի սեյնակ, ինչպես ՀՀ բոլոր վկաները,  նստել է քննիչի սենյակում, հարց ա տվել պատասխանել է, ստեղ թատրոնը ո՞րն է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, թե սելֆին, որ արվել է, հաճույքի համար չի արվել։ «Արվել է նրա համար, որ էն մյուս պաշտոնյաները, ում հրավիրում են իրավապահ մարմիններ,  վեր կենան գնան, պռոբլեմ չսարքեն, չմիջնորդեն, որ լավ, թող քննիչը գա, իմ սենյակում հարցաքննի», - ասաց նա։ Վարչապետը ասաց, որ երեկ էլ առանց սելֆիի գնացել է քննիչի սենյակ ու պատասխանել վերջինիս հարցերին։ «Բանը հշեցի, «Կարգին հաղորդում»-ից հիշեցի, Նոր տարվանից առաջ մի հատ սկետչ էի դրել, արձագանքել էին՝ «ինչպիսի անլուրջ...», շատ կոնկրետ  ուղերձ էր դրա մեջ, ես   դրանով ցանկացել էի մեր բոլորի ուշադրությունը  հրավիրել սնվելու մեր կուլտուրայի վրա», - ասաց ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե որոշ շրջանակներ չեն կարող համակերպվել, որ ՀՀ վարչապետը կարող է  հումորի զգացում ունենա։ «Պատկերացնո՞ւմ եք, ի՞նչ կատաստրոֆա  է,  բա քյարփինջն ինչի՞ համար ա, որ ՀՀ  վարչապետը հումորի զգացում ունենա, նկատի ունեմ քյարփինջ դեմքի արտահայտությունը», - ասաց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր