00:00:00

Հայաստանը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. Նիկոլ Փաշինյան

11:40, 25 հունվար 2020

2020 թվականի բյուջեով Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 մլրդ դրամ, որը 2018 թվականի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 մլրդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավելի է մոտ 4.5 տոկոսով: Այս մասին այսօր Կապանում հարվիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2018-ի մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համար աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ Սու-30 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, Տոր-Մ2 հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշի փարձարկումներ: Հայաստանի Հանրապետությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության, կամ ընդհանրապես չօգտագործված, այսինքն՝ գործարանային վիճակում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր