00:00:00

Կառավարությանը հաջողվել է բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով. Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 100 փաստ

11:30, 25 հունվար 2020

Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, ով ինչպես նախկինում` նախ ներկայացրեց 100 փաստ Հայաստանի Կառավարության կատարած աշխատանքների մասին։ Այսպիսով նա սկսեց նրանից, որ երկու տարվա ընթացքում` 2018 և 2019 թվականներին Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով,  որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները: «2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներիդ պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: Դուք երկար ժամանակ գրում էիք, հարկայինը գերավճարներ է հավաքում, 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներիդ պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ»,-ասաց նա և նշեց, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ, ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները:
«Այսինքն մեկուկես տարվա ընթացքում Կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: Վերը նշված 505.4 միլիարդ դրամի մնացած 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը»,-ասաց նա և նշեց, որ ԱԱՀ ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է: «Այսպիսով, 2018-2019 թվականների արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43.6%: Մենք փաստացի ժամկետանց որևէ պարտք տնտեսվարողներին չունենք և այս էջը փակվել է»,-ասաց վարչապետը: Վարչապետի նշած հաջորդ փաստը վերաբերում է նրան, որ 2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7.5%, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը և 1.3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը: «Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքում, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ  նաև եվրոպական տարածաշրջանում»,-ասաց նա: Վարչապետը մատնանշեց, որ 2020թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017 թվականի փաստացի ցուցանիշի նկատմամբ աճել են 21%-ով, 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ` 90%-ով, 2019-ի բյուջեի համեմատ ավելի քան 30%-ով: Նիկոլ Փաշինյանը կապիտալ ծախսերը կարևորեց, քանի որ դրանք այն ծախսերն են, որ նյութական արժեք են ստեղծում: «2020 թվականի պետական բոյւջեով շուրջ 13 տոոկոսով ավելացել են սոցիալական նշանակության և մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված հատկացումները,  դրանք ավելացել են 2017 թվականի համեմատ`  20 տոկոսով, առղջապահության ոլորտին ուղղվող ծախերը անցած տարվա համեմատ 24 տոկոսով են ավելացել,  կրթության ոլորտին ուղղվող ծախսերը 2019 թվականի համեմատ 14 տոկոս են աճել»,-ասաց նա: Հինգերորդ փաստը վերաբերում էր  տնտեսական հարաբերություններին ուղղվող բյուջետային ֆինանսավորմանը, որը 21019 թվականի համեմատ 47 տոկոսով` կազմելով 195, 4 միլիարդ դրամ :

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր