00:00:00

Ford Transit-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը․ կա տուժած

10:12, 25 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 24-ին, ժամը 20:22-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Քարահունջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի (վարորդ՝ Վահե Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը (մոտ 10 մ): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորը (Կոլյա Մ., ծնված 1963 թ.) տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր