00:00:00

«Հրապարակ». Արփինե Հովհաննիսյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդա՞մ. «Իմ քայլը» կարծես դեմ չէ

13:49, 25 հունվար 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական խմբակցությունները սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացրել են իրենց թեկնածուներին։ ԼՀԿ-ն՝ Տարոն Սիմոնյանի, ԲՀԿ-ն՝ Գեւորգ Պետրոսյանի, «Իմ քայլը»՝ Վահագն Հովակիմյանի թեկնածությունները։ Ի պաշտոնե կընդգրկվի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Հիշեցնենք, որ բարեփոխումների աշխատանքներին մասնակցելու նպատակով հանձնաժողովին հայտ է ներկայացրել նաեւ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Երեկ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը մեր հարցին ի պատասխան նշել է, որ կարծես թե որեւէ խնդիր չպիտի առաջանա Հովհաննիսյանին այդ հանձնաժողովի կազմում ընդգրկելու հարցում․ «Որպես իրավաբան-գիտնական՝ ցանկացած մեկը կարող է ներգրավված լինել»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր