00:00:00

«Փաստ». Վարձու աշխատող ուսանողների ուսման վարձը կարող է փոխհատուցվել եկամտահարկով

10:10, 25 հունվար 2020 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որով նախատեսվում է աշխատող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում: Ըստ նախագծի, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորող վարձու աշխատողի ուսման վարձը կարող է փոխհատուցվել եկամտահարկի վերադարձի տեսքով: Շատերի կարծիքով, սա իսկապես դրական նախաձեռնություն է, ինչն առաջացրել է նաեւ աշխատող ուսանողների ոգեւորությունը: Սակայն, ինչպես եւ երեւում է նախագծից, փոփոխությունը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորող բոլոր ուսանողներին չի վերաբերելու: Օրենքն ամբողջությամբ ընդունելուց հետո կառավարությունը կհաստատի համապատասխան մասնագիտությունների ցանկը: «Փաստ» թերթի տեղեկություններով, այդ ցանկն առանձնապես մեծ չի լինելու: Մեր աղբյուրի պնդմամբ, նախնական դիրքորոշումն այնպիսին է, որ առավելություն տրվի տեխնիկական, հատկապես բարձր տեխնոլոգիական մասնագիտություններին: Ըստ նույն տեղեկությունների, իշխանությունները ցանկանում են այսպիսով իրականացնել «պիլոտային» ծրագիր, որի արդյունքների հիման վրա էլ հետագայում կկայացվի որոշում՝ մասնագիտությունների ցանկն ընդլայնել, թե ոչ»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր