00:00:00

Ֆուչիկի փողոցի տներից մեկում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ կտրելով երակները. նա հոսպիտալացվել է

20:30, 24 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 24-ին, ժամը 14:47-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 3 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի բնակիչը փորձել է ինքնասպան լինել՝ ածելիով կտրելով ձեռքի դաստակը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ՝ Կամո Մ.-ն (ծնված 1966 թ.), վնասել է իրեն (գլխի հատվածում վնասվածքներ) և ձեռքերի դաստակները՝ կտրելով երակները: Քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր