00:00:00

Մի շարք ճանապարհների ձյան տեղումներ են. Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է

10:14, 24 հունվար 2020

Հունվարի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ապարանի, Մարտունիի, Վարդենիսի, Արարատի, Վայքի, Գորիսի, Կապան, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ հունվարի 24-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա- Վերին Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր