00:00:00

«Իրատես». Արցախում քննարկումները վերածվել են նորօրյա իշխանություններին քծնելու-սիրաշահելու մրցույթի

09:20, 24 հունվար 2020 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ, երբ քննարկման հիմնական թեմաները պետք է լինեին Արցախի ավտանգության քննարկումները, վերածվել են Հայաստանի նախկին իշխանություններից առավելագույնս առանձնանալու, մեղադրանքներ հնչեցնելու, նորօրյա իշխանություններին քծնելու-սիրաշահելու մրցույթի։ Հիշյալ պայքարում առաջնահերթությունն արդեն պատկանում է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին եւ յուր աջակիցներին։ Ի դեպ, ոչ վաղ անցյալում սրանք ՀՀ տարբեր պաշտոնյաների աչքը մտնելու, «շոյանքներ վաստակելու» համար պատրաստ էին ամեն ինչի: Կտրուկ շրջադարձ ապրող մասիսականներից` Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը, որ Արցախի համար խառն օրերին հիմնական սաբոտաժնիկներից էր, ու Մասիս Մայիլյանի ուղղորդմամբ ճառեր էր ասում, շատ հեռուն գնալով` օրերս «անդրադարձել» է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին... Ե՞վ, ոչ ավել-ոչ պակաս` Սերժ Սարգսյանի առանցքային թիմակցի մահվան իրողությունը «կապել» Սերժ Սարգսյանի հետ՝ իբր «գաղտնիություն պարտակելու հիմքով», ինչն էլ խոր զզվանք է առաջացրել արցախցիների մեջ` Վահան Սայադյանի եւ նրա «պատրոնի» նկատմամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր