00:00:00

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

22:03, 23 հունվար 2020

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար դժվարանցանելի է, իսկ այլ տիպի տրանսպորտային միջոցների համար՝ բաց: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Արագածոտնի մարզի Թալին-Ներքին Բազմաբերդ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքում, Արագածոտնի և Կոտայքի մարզերում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր