00:00:00

Փրկարարները կրակոցների միջադեպից հետո հերթապահություն են իրականացրել «Էրեբունի պլազա»-ում

21:00, 23 հունվար 2020

Փրկարարները կրակոցների միջադեպից հետո հերթապահություն են իրականացրել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հունվարի 23-ին, ժամը 14:39-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում՝ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում, կրակոցներ են լսվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն: Կրակոցներ արձակած քաղաքացուն ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են ոստիկանության բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր