00:00:00

«Դե լավ, թող երեխեքը մի քիչ ֆուտբոլ խաղան». մայիսին եւս 4 օր ոչ աշխատանքային է լինելու

15:20, 23 հունվար 2020

Այս տարի մայիսի 29-ի աշխատանքային օրը առաջարկվելու է տեղափոխել հունիսի 6-ին: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Դրա արդյունքում մայիսի 28-31-ը կլինի ոչ աշխատանքային: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ապագայում նման հարցեր քննարկելիս լավ կլինի հաշվի առնել այն հանգամանքը, որ սովորաբար թե բուհերում, թե դպրոցներում շաբաթ օրը աշխատանքային դարձնելու դեպքում, դասերը կամ կիսով չափ են կայանում, կամ ձախողվում են: «Դե լավ, թող երեխեքը մի քիչ ֆուտբոլ խաղան»,-կատակով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ այսօր կառավարությունը որոշում կայացրեց, որ հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր