00:00:00

«Կոռուպցիայի ինդեքս 2019» զեկույցում Հայաստանը 28 կետով առաջընթաց է գրանցել. Վարչապետ

16:40, 23 հունվար 2020 Քաղաքականություն

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է իր «Կոռուպցիայի ինդեքս 2019» ամենամյա զեկույցը՝ պետական սեկտորում կոռուպցիայի վերաբերյալ. զեկույցում ներառված է 180 երկիր, ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ առաջընթացը գրանցել է Հայաստանը՝ անցյալ տարվա 35 միավորի փոխարեն հավաքելով 42 միավոր 100 առավելագույնից եւ զբաղեցրել է 77-րդ հորիզոնականը՝ նախորդ 105-րդ հորիզոնականի փոխարեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսինքն մենք 28 կետով առաջընթաց ենք գրանցել: Զեկույցում նշվել է, որ հեղափոխությունից եւ նոր կառավարության ձեւավորումից հետո Հայաստանը խոստումնալից հեռանկարներ ունի հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու ոլորտում եւ չնայած նշված զարգացումներին, ոչ թափանցիկ հասարակական երեւույթները խանգարում են կոռուպցիայի արմատական վերացմանը: Շեշտվել է, որ ժամանակ եւ ռեսուրսներ կպահանջվեն կոռուպցիայի վերացման համար, իսկ հասարակությունը պետք է ավելի մեծ վստահություն ունենա դատական համակարգի եւ իրավապահ մարմինների աշխատանքի հանդեպ»,-ընդգծեց վարչապետը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր