00:00:00

Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդների թիվը գերազանցել Է 570-ը

14:53, 23 հունվար 2020 Առողջություն

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել Է 570-ը: Հունվարի 23-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության պետական կոմիտեն: Ավելի վաղ «Ժենմին ժիբաո» թերթը, վկայակոչելով պաշտոնական տվյալներ, տեղեկացրել Էր 554 դեպքի մասին երկրի 27 տարածաշրջաններում: Մահացել Է 17 բնակիչ: Ճշտված տվյալներով՝ 95 ախտահարվածներ օրհասական վիճակում են: Հիվանդացածների հետ սերտ շփման մեջ Է եղել ավելի քան 5,8 հազար մարդ, նրանք բոլորը գտնվում են կարանտինում: Հրապարակված վիճակագրության համաձայն՝ հիվանդացածների մեծ մասը գրանցված Է Հուբեյի նահանգում, որի վարչական կենտրոնն Ուհանն Է, որտեղից սկսվել Է համաճարակի տարածումը: Պեկինում ախտահարվածների թիվն աճել Է եւս չորսով՝ մինչեւ 14 բնակիչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր