00:00:00

«Հրապարակ». Սեյրան Օհանյանին կհրավիրեն «հարցաքննության»

09:42, 23 հունվար 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան քննիչ հանձնաժողովը հունվարի վերջերին կամ եկող ամսվա սկզբին կհրավիրի այս տարվա իր առաջին նիստը։ Հիշեցնենք, որ հանձնաժողովի աշխատանքի ժամկետը եւս 6 ամսով երկարաձգվեց։ Մեր տեղեկություններով, քննարկում են պաշտպանության նախկին նախարար, ապրիլյան պատերազմի գլխավոր պատասխանատուներից Սեյրան Օհանյանին հանձնաժողով հրավիրելու հարցը։ «Դեռեւս ծանուցում չենք ուղարկել, բայց կուղարկենք»,- հայտնեց մեր աղբյուրը։ Հիշեցնենք, որ 2019-ի մայիսին ստեղծված հանձնաժողովի ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին եւ այլ նախկին բարձրաստիճանների հրավիրելու վճռականության մասին, բայց ցայսօր ոչ մեկին դեռեւս չի հրավիրել։ Հանձնաժողովում ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի կազմն է ընդգրկված»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր