00:00:00

Մոսկվայում տեղի կունենա Վլադիմիր Պոզների հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը

20:35, 22 հունվար 2020

Ռուս հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Մոսկվայում կներկայացնի իր հեղինակած «Հրաժեշտ պատրանքներին» («Прощание с иллюзиями») հայերեն թարգմանությամբ գիրքը:Այդ մասին Պոզները տեղեկացրել է Ինստագրամի իր էջում:
Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 3-ին, ժամը 19:00-ին՝ «Բիբլիո-Գլոբուս» գրախանութում: «Սպասում ենք ձեզ»,- գրել է Պոզները: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1990 թվականին՝ անգլերեն լեզվով: Հետո այն թարգմանվել է ռուսերեն: Գրքում Պոզները նկարագրում է նաև իր այցը Հայաստան՝ նշելով, որ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել գոյությունը՝ չնայած 1915-ի ցեղասպանությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր