00:00:00

Մարգարիտա Սիմոնյանը հերքել է լուրերը, թե իր մոտ սրտի կաթված է եղել

19:37, 22 հունվար 2020

Ռուսական RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է մի շարք ռուսական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությանը սրտի կաթվածով հոսպիտալացվելու մասին: Սիմոնյանի՝ վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու մասին լուրը նախապես հրապարակել էր Mash Telegram ալիքը: Ինքը խմբագիրը լուրը հերքել է թվիթերյան գրառմամբ: «Ամանորյա տոներից ուշքի չեկած ԶԼՄ-ներում տարածված հաղորդման հետ կապված, որի համաձայն ինձ մոտ սրտի կաթված է եղել, հայտարարում եմ, որ ես սրտի կաթված չեմ ունեցել և չեմ կարող ունենալ այն պարզ պատճառով, որ սիրտ չունեմ»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր