00:00:00

Ինչո՞ւ իշխանությունը տապալեց ընդդիմության նախաձեռնությունը. Փաշինյանի մեկնաբանությունը

17:36, 22 հունվար 2020

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք սահմանադրական եւ քաղաքական մակարդակում հետընթաց է համարում, այն, որ ԱԺ-ում իշխող «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած՝ քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ձեւավորումը՝ նշեց , թե երբ քննիչ հանձնաժողովի համար անհրաժեշտ ստորագրություններ հավաքվեց՝ ՔՊ-ն այդ թեմայի շուրջ քննարկում է ունեցել, այդ պահին նաեւ ԱԺ նախագահը համապատասխան հայտարարություն է արել, ինչը արտահայտել է իրենց քաղաքական թիմի քաղաքական կամքը, որ ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա օգտվել իրեն ընձեռնված բոլոր հնարավորություններից ու լծակներից: Դրանից հետո Երեւանի ավագանու «Իմ քայլը» իրավական վերլուծություն է արել եւ դրանով եկել եզրակացության, որ տվյալ դեպքում քննիչ հանձնաժողով չի կարող ձեւավորվել, որովհետեւ Երեւանի քաղաքապետարանն ունի իր խորհրդարանն՝ ի դեմս ավագանու, եւ ավագանու գործունեության մասին կանոնակարգում ֆիքսված է ավագանու լիազորությունը՝ ստեղծել քննիչ հանձնաժողով: «Ես այդ վերլուծությունն ուղարկել եմ արդարադատության նախարարություն, որն ինձ ներկայացրել է գրավոր տեղեկանք, որ ավագանու հիմնավորումները իրավական են, ճշգրիտ են: Այդ իրավիճակում մեր որոշումը եղել է այն, որ պետք է գնանք իրավական ճանապարհով: Երբ ձեւավորվել է ակնհայտ եւ անհերքելի փաստարկ, մենք որոշել ենք մեր դիրքորոշումից նահանջել եւ գնալ իրավական ճանապարհով, հակառակ դեպքում կխախտեինք իշխանությունների տարանջատման սկզբունքը»,-ասաց նա: Հիշեցնենք, որ այսօր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց օրենքի ուժող ստեղծված քննիչ հանձնաժողովի ձեւավորումը, ինչը Էդմոն Մարուքյանը համարեց լուրջ հետընթաց, որն ունենալու է քաղաքական հետեւանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր