00:00:00

2020-ի համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու. փոխվարչապետ

21:47, 22 հունվար 2020 Տնտեսություն

Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ օրերս ՀԾԿՀ նախագահը, որը կոչված է զսպելու հանրության համար հնարավոր գնաբարձրացրումները, հայտարարեց, որ «Գազպրոմ»-ը պատրաստվում է հայտ ներկայացնել գազի գինը թանկացնելու մասին։ Բաբաջանյանը շարունակեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտարարեց էլ, որ բանակցությունները շարունակվում են եւ չի բացառվում, որ հայտ կարող  է լինել ապրիլ ամսին․ «Մենք շատ լավ գիտենք, որ ՌԴ-ն գազի գինը օգտագործում է նաեւ որպես քաղաքական գործիք։ Անցած տարեվերջին ՌԴ ԱԳ նախարարը Երեւան այցից առաջ հայտարարում էր, որ Երեւանը շատ պատասխանատու քաղաքականություն է վարում ՌԴ-ի հետ հարաբերություններում, եւ դա ակնհայտ է՝ հեղափոխությունից հետո ՀՀ-ն ռուսական հրամանատարության տակ Սիրիայում իրականացնում է հումանիտար առաքելություն, ՄԱԿ-ում ռուսամետ քվեարկություններ է իրականացնում, նաեւ ռուսական ռազմաբազան իր կարողություններն է որոշել կրկնապատկել, ԵԱՏՄ-ում չափազանց գերակտիվ ենք։ Ի՞նչ է տեղի ունենում այս երկու ուղղություններով»,- դիմելով վարչապետին՝ հարցրեց պատգամավորը։ Հարցին, սակայն, պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա նախ նշեց, որ Սիրիայում մենք իրականացնում ենք մեր սեփական հումանիտար առաքելությունը եւ այս պարագայում որեւէ կապ չէր տա գազի գնի հետ։ Ինչ վերաբերում է սահմանին գազի գնին՝ փոխվարչապետն ասաց, որ այո՛, կան պայմանավորվածություններ եւ 2020-ի համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու։ Անդրադառնալով սակագնին՝ Գրիգորյանն ասաց, որ բազմաթիվ քննարկումներ եղել են եւ կլինեն, եւ հայաստանյան «Գազպրոմ»-ի կողմից կա դատողություն, որ գազը անվտանգ եւ արդյունավետ մատակարարելու համար անհրաժեշտ են ներդրումներ․ «Քննարկումները եւ հաշվարկները իրականացնում են 10 տարվա կտրվածքով։ Դա որեւէ խնդիր չէ կամ միանգամյա խնդիր չէ։ Ըստ այդմ՝ իհարկե կան տարաձայնություններ եւ մենք չենք ասել, որ համաձայն ենք կամ հայտ կներկայացվի։ Հայտարարել ենք, որ չենք բացառում, որ ապրիլի 1-ից հայտ ներկայացվի, այսինքն՝ մինչեւ ապրիլի 1-ը հայտ չի կարող ներկայացվել, որովհետեւ նման անհրաժետություն չենք տեսնում։ Ես կարծում եմ, որ մեր բոլոր հարցերի պատասխանները կստանանք այն ժամանակ, երբ հայտ ներկայացվի, մեր առարկությունները կամ մտահոգությունները կամ հավելյալ հիմնավորումները կբերենք այդ ժամանակ։ Այս պահին այդ խնդիրը պետք է ընթանա փորձագետների քննարկումների եւ աշխատանքային կարգով»,- ասաց փոխվարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր