00:00:00

Այս պահին սահմաններ փակելու կամ ուղեւորահոսքեր սահմանափակելու կարիք չունենք․ նախարարը՝ Չինաստանից տարածվող վիրուսի մասին

17:09, 22 հունվար 2020

Հայաստանի խորհրդարանում սկսվել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը։ Գործադիրի անդամներին հարց տալու համար հերթագրվել է 52 պատգամավոր։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցը վերաբերում է Չինաստանում տարածվող կորոնավիրուսին։ Զոլյանը հիշեցրեց, որ Հայաստանի քաղաքացիներն այուհետ կարող են առանց մուտքի արտոնագրի մեկնել Չինաստան, եւ հակառակը։ Նա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք մենք ինչ-որ վտանգներ ունենք սրա հետ կապված, եւ եթե հարկ է միջոցներ ձեռնարկել, ապա ինչ է արվում։ Նախարար Թորոսյանը պատասխանեց, որ խորությամբ տեղյակ են Չինաստանում տեղի ունեցող իրադարձություններից, ինտենսիվ քննարկումներ եւ հետազոտություններ են ընթանում մջիազգային մակարդակով։ ԱՀԿ-ում հատուկ արտակարգ ռեժիմով հավաք է եղել, որպեսզի որոշեն՝ աշխարհն ինչպես է արձագանքելու այս մարտահրավերին, իսկ գիշերը 10-ին լինելու է հատուկ հայտարարություն, որին հետեւում են․ «Մեր մասով տեղի է ունենում ժամանող ուղեւորների ջերմաչափում, արձանագրված դեպքեր չունենք, Չինաստանից դուրս ԱՄՆ-ում է մեկ դեպք արձանագրվել։ Սա հայտնի վիրուսի տեսակ է, բայց ոչ հայտնի ենթատեսակ, այսօր նաեւ դրա նկատմամբ վակցինա է փորձում ստեղծել եւ բուժման միջոց։ Սակայն հատուկ բուժման տեսակ չկա, բուժվում է մնացած վիրուսների պես, դեպքերի զարգացմանը զուգընթաց, եթե կարիք լինի միջոցներ կձեռնարկենք, եթե կարիք լինի կոչ անել ինչ-որ տեսակի վարքագիծ դրսեւորել, կհայտնենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս պահին սահմաններ փակելու կամ ուղեւորահոսքեր սահմանափակելու կարիք չունենք։ Թորոսյանը կոչ արեց հետեւել առողջապահության նախարարության պաշտոնական հայտարարություններն, գանգատների դեպքում անպայման դիմել բժշկի։ Չինաստանում տարածվել է նոր վիրուս, որը պատկանում է կորոնավիրուսների ընտանիքին, որում ընդգրկված է նաև SARS-ը կամ Ատիպիկ թոքաբորբը, որի համաճարակի հետևանքով 2002 թվականին վարակվեց մոտ 8000 մարդ, 774-ը՝ մահացան: Նոր վիրուսն արդեն դուրս է եկել Չինաստանի սահմաններից: Արձանագրվել են դեպքեր, երբ Չինաստանից այլ երկրներ ժամանած քաղաքացիներ վարակված են եղել մահաբեր նոր վիրուսով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր