00:00:00

Մարուքյանը՝ Ռուբինյանի և Աշոտյանի հետ հանդիպման մասին

13:56, 22 հունվար 2020

Մարդկային հարաբերությունների մակարդակում որեւէ բարդույթ չունեմ, որեւէ մեկի հետ սուրճ խմելու. երկրորդ, երբ մենք իշխող մեծամասնությանը համեմատել ենք նախորդ իշխանության հետ, այդ իշխանությանը ամենավատ ձեւակերպումներն իրենք են տալիս: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նրան, որ «Իմ քայլի» պատգամավորները հայտարարում են, որ ԼՀԿ-ականները կարոտել են ՀՀԿ-ին, ակնարկում են, որ գուցե սուրճ խմելու գնան ՀՀԿ-ականների հետ, կարոտն առնեն: «Որևէ մեկի հետ սուրճ խմելու ոչ մի բարդույթ չունեմ։ Ուզում եմ Ռուբեն Ռուբինյանին հիշեցնել, որ ինքը Արմեն Աշոտյանին խնդրել էր հանդիպում։ Հանդիպել էր «Թուֆենկյան» հյուրանոցում, սուրճ էր խմել Աշոտյանի հետ և խնդրել էր, որ աջակցի ու ՀՀԿ-ն դեմ չլինի, որ իրենք դառնան EPP-ի անդամ։ Սուրճ խմողն ինձ մեղադրում է սուրճ խմելու մե՞ջ։ Ես խնդիր չունեմ, բոլորի հետ կարող եմ սուրճ խմել։ Իր հետ սուրճ չեմ խմում, դրանից է նեղված, որովհետև անհետաքրքիր է իր հետ զրույցը։ Ինչի՞ց խոսես Ռուբինյանի հետ, ի՞նչ քննարկեմ նրա հետ»,-նշեց Էդմոն Մարուքյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր