00:00:00

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը հայտարարում է ընդունելություն. Աշխատավարձը՝ 162-180 հազար դրամ

11:37, 22 հունվար 2020

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը հայտարարում է ընդունելություն անվտանգության ապահովման բաժնի միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնելու համար։ Աշխատավարձը (ամսական միանվագ դրամական պարգեւատրումով) միջին խմբի համար 180.000 ՀՀ դրամի, իսկ կրտսեր խմբի համար 162.000 ՀՀ դրամի սահմաններում է: Ընդունվելու համար կարող են դիմել միջին խմբի (սպայական) պաշտոնների մասով` բարձրագույն, իսկ կրտսեր խմբի պաշտոնների համար` առնվազն միջնակարգ կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության մինչեւ 30 տարեկան քաղաքացիները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ ք. Երեւան, Նուբարաշենի խճուղի 2 կամ զանգահարել 060 37 11 72 հեռախոսահամարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր