00:00:00

ՀՀ նախագահն ԱՄԷ-ում տված հարցազրույցում ներկայացրել է ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը

23:29, 21 հունվար 2020

Հայաստանը կողջունի Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Էմիրությունների լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը կախված է Պարսից ծոցի համագործակցության երկրների խորհրդի ցանկությունից: Իրենք կարող են իրենց հետաքրքրությունն ու ցանկությունը հայտնել ուղիղ միությանը կամ գործընկերներից մեկին, օրինակ՝ Հայաստանին: Եթե ինձ հայտնեն այդ ցանկության մասին, ես այն կփոխանցեմ միությանը»,- նշել է նախագահը: Արմեն Սարգսյանը հավելել է, որ Եվրասիական տարածաշրջանից դուրս գտնվող որոշ երկրների, ինչպիսին, օրինակ՝ Սինգապուրն է, արդեն ԵԱՏՄ-ի հետ ստորագրել է ազատ առևտրի համաձայնագիր, որոշ երկրներ էլ հայտնել են այդ ցանկության մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր