00:00:00

Հանձնուքում առկա նռների վրա թմրամիջոց է հայտնաբերվել

19:47, 21 հունվար 2020

Հանձնուքում առկա նռների վրա թմրամիջոց է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։ Հունվարի 21-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացի Ն․ Ա․-ի կողմից կալանավորված անձ Դ․ Թ․-ին բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա 9 նռների գագաթային հատվածներում հայտնաբերել են սփայս տեսակի թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգվածներ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր