00:00:00

ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Մեքսիկա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահի հետ

19:07, 21 հունվար 2020

Հունվարի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսին (Adolfo Torres Ramirez): Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստան-Մեքսիկա բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Նորա Առուստամյանը: Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել դրանք որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ՝ այդ հարցում կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին զբոսաշրջության, մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցության խթանմանը և առևտրատնտեսական կապերի աշխուժացմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Հունվարի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսին (Adolfo Torres Ramirez): Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստան-Մեքսիկա բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Նորա Առուստամյանը: Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել դրանք որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ՝ այդ հարցում կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին զբոսաշրջության, մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցության խթանմանը և առևտրատնտեսական կապերի աշխուժացմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր