00:00:00

Արմավիրի Այգեվան գյուղում գտել են 21-ամյա երիտասարդի դին՝ ծառից կախված

16:28, 21 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 20-ի երեկոյան ոստիկանությունը շտապօգնության կայանից հաղորդում է ստացել, որ Արմավիրի մարզի Այգեվան համայնքի դաշտում ծառից մարդ կա կախված։ Ոստիկանները դեպք վայր են մեկնել եւ պարզել, որ Այգեվանի 22-ամյա բնակիչը ինքնասպանություն է գործել։ Նրան գտել են գյուղում՝ իրենց պատկանող ծիրանի այգում, ծիրանի ծառից կախված։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում»,- նշեցին ոստիկանությունից: Երիտասարդի դին գտել են ընտանիքի անդամները: Տարածքում կայանված է եղել նրա մեքենան։ Ինքնասպան եղած երիտասարդը մանկահասակ երկու երեխաների հայր էր։ Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր