00:00:00

ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում այցելել է «Տորիանո» տարրական դպրոց

16:52, 21 հունվար 2020 Մշակույթ

Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանն այցելել են «Տորիանո» տարրական դպրոց: Նախարարը ծանոթացել է կրթական ծրագրի STEM բաղադրիչին, դպրոցի տնօրինության հետ քննարկել համայնքահեն կրթական ծրագրի ձեւավորման կարեւորությունը: Միացյալ Թագավորության այս տարրական դպրոցում կազմակերպվում է 1-6-րդ դասարանների կրթություն: Սովորողները տարբեր առարկաների շրջանակում ուսումնասիրում են համայնքային խնդիրները, ինչպես նաեւ «Տեխնոլոգիա» առարկայի միջոցով սովորում անհրաժեշտ ծրագրավորում` խնդիրների լուծման համար: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն, որտեղ հունվարի 20-22-ը տեղի է ունենում Համաշխարհային կրթական համաժողովը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր