00:00:00

Արարատի մարզպետն ու մսավաճառները համաձայնության են եկել

15:03, 21 հունվար 2020 Տնտեսություն

Այսօր վաղ առավոտից հանրապետության մի շարք մարզերում անասնաբուծությամբ զբաղվողներ փակել են տարբեր ավտոճանապարհներ՝ շարունակելով օրեր առաջ սկսած բողոքի ակցիաները: Ինչպես հայտնի է՝ նրանց դժգոհությունը կապված է իրենց բնակավայրերից սպանդանոցների հեռավորության, դրանց առաջարկած գների հետ: Նրանք պնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենց զրկում է եկամուտից: Նրանք վերջին օրերին բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Մսավաճառները երեկ փակել էին Երևանում Տիգրան Մեծ պողոտան, ավելի ուշ ոստիկանների հորդորով բացեցին այն, որ որոշում կայացրին, որ այսօրվանից ակցիաները կիրականացվեն հանրապետության ողջ տարածքում: Այս պահին Արարատի մարզի Խոր Վիրապ համայնքի մոտ մայրուղին փակած բողոքի ակցիայի մասնակինցերըի մոտ է նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Ըստ մարզպետի՝ կարող է լինել խնդիր՝ կապված տեղափոխման, մորթի, անասունի վնասվելու հետ: «ԱԺ-ում այսօր ժամը 16-ին քննարկում է լինելու սպանդանոցների հարցի առնչությամբ: Առաջարկում ենք ժաը 18.30-ին, այդ քննարկումներից հետո հանդիպել մարզպետարանի դահլիճում, քննարկենք իրավիճակը»,- հայտարարեց մարզպետը:
Գյուղացիները համաձայնեցին սպասել մինչեւ ժամը 18.30 և բացեցին ճանապարհը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր