00:00:00

Պապիկյանը ներկայացրել է Այս տարի վերանորոգման ենթակա 502 կմ ավտոճանապարհների մի մասի քարտեզագրված պատկերը

10:35, 21 հունվար 2020

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է այս տարի վերանորոգման ենթակա 502կմ ավտոճանապարհների մի մասի քարտեզագրված պատկերը: Նա այս առնչությամբ, Facebook-ի իր էջում գրել է. «Այստեղ արտացոլված են պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվելիք 280, 4 կմ երկարությամբ և Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ծրագրի շրջանակում 90,8 կմ երկարությամբ ճանապարհահատվածները։ Քարտեզի վրա նշված չեն, բայց նախատեսված են իրականացնել նաև` ✅Պետական բյուջեով ֆինանսավորմամբ իրականացվող պետական նշանակության 80,0 կմ ավտոճանապարհների միջին նորոգման ծրագիր, որի ճանապարհահատվածների ընտրությունը կիրականացվի` մասնագիտական ուսումնասիրության և լաբորատոր փորձարկումների արդյունքներից ելնելով։ ✅Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային 51,0 կմ ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր։ ✔️Բացի վերը նշված ճանապարհահատվածների հիմնանորոգումը ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված է հիմնանորոգել նաև թվով 12 տրանսպորտային օբյեկտներ (կամուրջներ, հենապատեր,գաբիոններ, խողովակներ)»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր