00:00:00

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

00:00, 21 հունվար 2020

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում բեռնատարների համար բաց է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում, «Չայնիի» ոլորաններում առկա է մառախուղ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր