00:00:00

Ի՞նչն է ստիպել կառավարությանը նոր տեղակալի պաշտոն ավելացնել դատախազությունում. Էդմոն Մարուքյան

20:50, 20 հունվար 2020

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում են նոր պաշտոններ դատախազությունում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում են նոր պաշտոններ դատախազությունում՝ - Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ, դրույքաչափը՝ 12.50 ընդ որում՝ գլխավոր դատախազի մյուս տեղակալների դրույքաչափը գործող օրենքով 11.00 է - «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող վարչության պետ, դրույքաչափը՝ 10.00 ըստ այդմ՝ հավանաբար նաեւ նոր վարչություն - «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազ, դրույքաչափը՝ 9.00 այս թիվն ավել է այլ դատախազների աշխատավարձից՝ Երեւանում՝ 1.00, մարզերում՝ 2.00 դրույքաչափով Հետաքրքիր է, իսկ ի՞նչն է ստիպել կառավարությանն այսչափ նոր պաշտոններ եւ հատկապես նոր տեղակալի պաշտոն ավելացնել դատախազությունում․․․»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր