00:00:00

Անասնաբույծներն ու մսավաճառները բողոքի ակցիա են անում

16:02, 20 հունվար 2020

Անասնաբույծները և մսավաճառները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում։ Նրանք դեմ են Կառավարության՝ սպանդանոցներում մորթ անելու որոշման։ Անասնաբույծները և մսավաճառները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։ Գյուղացիներից մեկը նշեց, որ այստեղից ոչ մի տեղ չեն գնա, մինչև չհանդիպեն վարչապետին։ Նա, դիմելով Ն․ Փաշինյանին, ասաց՝ «Վարչապետ ջան, ի՞նչ ես ուզում գյուղացիներից, թողեք ապրենք»։ Հիշեցնենք, որ օրերս նրանք Կառավարության մոտ դարձյալ բողոքի ակցիա էին անում։ Անասնաբույծները նշում էին, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։ Նրանք սպառնում էին, որ այսօրվանից՝ երկուշաբթի օրվանից, խանութներին միս չեն մատակարարի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր